Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի 2 եկեղեցի հասցեում գտնվող 0,098հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների պատմական և մշակութային հողամասը և 253,79քմ մակերեսով եկեղեցին սեփականության իրավունքով անհատույց նվիրել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |