Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի մասին 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի ավագանու 28.06․2022թվականի թիվ 169-Ա որոշման հիմնական մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի վարչական տարածքում 03-059-0227-0008 ծածկագրի տակ գտնվող, Արտուշ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0,58հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խաղողի այգու /ըստ կազմված հատակագծի/ նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով,,:
2․Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման հաջորդող օրը։ |