Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 620-րդ հոդվածով, հաշվի առնելով Արամ Ռազմիկի Օհանջանյանի դիմումը (դիմում՝ 19․12․2023 թ․, թիվ Ք-17206)՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Տալ համաձայնություն Արամ Ռազմիկի Օհանջանյանին (նույնականացման քարտի համարը՝ 011981487, տրվել է 05․03․2021թ․ 005-ի կողմից) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստան համայնքի ղեկավարի և Արամ Օհանջանյանի միջև 03․06․2021 թվականին կնքված անշարժ գույքի (հողամասի) պայմանագրով վարձակալված, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղական բնակավայրում գտնվող, 3 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողատեսք, 03-027-0159-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը (հողամասը) հանձնելու ենթավարձակալության <<ՄԼ ՄԱՅՆԻՆԳ>> ՍՊԸ-ին։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |