Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը բանալի՝ 253981, (ծածկագիր՝ 03242VPUKG4F) և Ա․Օհանյանի լ/ա Վ․Հակոբյանի 27/08/2025 թվականի Ք-11068 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղում գտնվող, 03-053-0007-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Հնաբերդ, Գ. Նարեկացու փողոց, 21 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Օհանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։