Ղեկավարվելով "Աղբահանության և սանիտարական մաքրման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Արտաշատ համայնքի զոհված և վիրավորում ստացած զինծառայողների անգնահատելի ներդրումը մեր երկրի խաղաղության ապահովման գործում. համայնքի ավագանին որոշում է՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սանձազերծված պատերազմում զոհված, վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին տալ աղբահանության վճարի արտոնություն: |