Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Կարեն Ավագյանի 12.05.2023թ․ Ք-5967 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, 03-059-0298-0019 կադաստրային ծածկագրով 0.09865 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի ջրովի վարելահողն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող՝ 03-059-0298-0010 կադաստրային ծածկագրով 0.11 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Կարեն Ավագյանին։
2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 300 390 (երեք հարյուր հազար երեք հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |