Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ղեկավարի 05.02.2024 թվականի N 609-Ա որոշումը, նոտարի կողմից 05.02.2024 թվականին հաստատված (գրանցամատյանի թիվ 499, նոտարական ակտի կոդ 568-20240205-66-7670096) հայտարարությունը և ուսումնասիրելով Վարդան Իշխանի Զաքարյանի 05.02.2024 թվականի թիվ Ք-2101 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 233-Լ որոշման 3.20-րդ հավելվածում 4-րդ, 5-րդ, 6-րդ տողերի լրացմամբ կատարված փոփոխությունը՝ Լանջազատ բնակավայրում գտնվող 2.06126 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0104-0011, հողատեսքը՝ վարելահող), 7.54053 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0104-0021, հողատեսքը՝ կորիզավոր), 29.20143 հա մակերեսով (ծածկագիր՝ 03-045—0105-0022, հողատեսքը՝ կորիզավոր) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: