Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 270-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱԼԱՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ <<ԲԵՐՆԱՐ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 13․09․2000 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ N:5/2000 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N 225-Ն որոշումը, 13092000 թվականին ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքի ղեկավարի և <<Բերնար>> ՍՊ ընկերության (ներկայումս՝ փակ բաժնետիրական ընկերություն) միջև կնքված N։5/2000 վարձակալության պայմանագրի 82-րդ կետը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 16012024 թվականի թիվ Ե-179 գրությունը և <<Բերնար>> ՓԲ ընկերության տնօրենի համաձայնությունը (դիմում՝ 15032024թ, թիվ Տ-4186)՝ համայնքի ավագանին որոշում է․

1 ՀՀ Արարատի մարզի Դալար գյուղական համայնքի և <<Բերնար>> ՍՊ ընկերության միջև 13092000 թվականին կնքված N:5/2000 անշարժ գույքի (վկայական՝ N 0229308) վարձակալության պայմանագրի 51-րդ կետով սահմանված ամսական վարձավճարը՝ 40 (քառասուն) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, փոփոխել՝ ամսական վարձավճար սահմանելով 194360 (մեկ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(122.88 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner