Ղեկավարվելով «Պետական տուրքի մասին» օրենքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ․
1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի Վ․ Մայակովսկու փողոց 43/3 հասցեում գտնվող 0,0794 հա բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական գործառնական նշանակության հողամասի նկատմամբ պետական գրանցում կատարելու համար Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 900013220018 հաշվեհամարին փոխանցել 25 000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ՝ որպես ծառայության վճար և պետական բյուջեի 900005016176 հաշվեհամարին 20000 (քսան հազար) ՀՀ դրամ պետական տուրք։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: