Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Վազգեն Անդրանիկի Մկոյանի 09.01.2025թ. թիվ Ք-186 դիմումը, որոշում եմ․
1. Թույլատրել կատարել հաշվանցում՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415151043 /Արտաշատ քաղաքի գույքահարկ անհատ ձեռնարկատերերից և քաղաքացիներից փոխադրամիջոցների համար/ գանձապետական հաշվեհամարից 8170 /ութ հազար մեկ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ համայնքի բյուջեի 900415005710 /Արտաշատ քաղաքի անշարժ գույքի հարկ/ գանձապետական հաշվեհամարին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: