Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՄԵԼ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Հայրապետյանիդիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տրամադրել նախնական համաձայնություն «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ բանեցված կապարաթթվային մարտկոցների վերամշակման արտադրամասի վերազինման(գործող արտադրության ընդլայնում՝ բանեցված լիտիումային մարտկոցների վերամշակման հոսքագծի տեղադրում և շահագործում)նախաձեռնությանը ։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |