Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Սվետլանա Սարգսյանի լիազորած անձ Խաչատուր Խաչատրյանի դիմումը (թիվ Ք-2053, 17.02.2025թ.) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Նշավան գյուղում գտնվող, Սվետլանա Սարգսյանին սեփականության իրավունքի վկայագրով (նոտարական ակտի կոդ՝ 574-20230220-84-6691036) պատկանող 0,24 հա հողամասը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական՝ 0287967) ցածրարժեք (վարելահող) հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։