Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող հետևյալ հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Ն․ Ստեփանյան փողոց 2/1 հասցեում գտնվող 03-001-0107-0005 կադաստրային ծածկագրով 0,0425հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս: Մեկնարկային գին սահմանել՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամ:
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |