Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկանուշ Սուրենի Աղաբեկովան 2002 թվականից բնակվում է Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 3 բնակարանում, փաստացի տիրապետում և կառավարում է գույքը և ուսումնասիրելով Հայկանուշ Սուրենի Աղաբեկովայի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 04.10.2022 թվականի թիվ Ա-6295 դիմումը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 2 շենքի թիվ 3 հասցեում գտնվող համայնքային սեփականություն համարվող 11.87 քմ մակերեսով բնակարանը նվիրել Հայկանուշ Սուրենի Աղաբեկովային /անձնագիր՝ 002068724/որպես սեփականություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |