Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 161182 /ծածկագիր՝ 03999L7YUFCT/ և Ա․Գրիգորյանի 19/04/2024 թվականի Ք-5877 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արաքսավան գյուղում գտնվող, Անդրանիկ Գրիգորյանին պատկանող 03-015-0009-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արաքսավան, Օժանդակ թաղամասի 2-րդ փողոց, 1/1 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․Գրիգորյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։