Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով և ընդառաջելով Ա․ Նիկողոսյանի 07/04/02/2023 թվականի N Ք-4454 դիմումին՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Գայի փողոց 4/1 հասցեում գտնվող 03-001-0155-0032 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,00384 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Գայի փողոց 4 և Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Գոլեցյան փողոց թիվ 5/1 հասցեներում գտնվող անշարժ գույքերի սեփականատեր՝ Արմեն Ալբերտի Նիկողոսյանին /ծնված 25/07/1969թվականին/:
2. Հողամասի վաճառքի գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափը:
3. Օտարման գործընթացը կազմակերպել 2023 թվականի ընթացքում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |