Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի ,, Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին,, թիվ 286 և 19.01.2006 թվականի ,,Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, թիվ 33-Ն որոշումներով. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1.Թույլատրել աճուրդային կարգով օտարելու Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերից ներքոհիշյալ հողատարածքները`
Լոտ 1-Արտաշատ համայնքի Մարքսի փողոցի թիվ 18/5 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0057-0137/ 0,00247 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
Լոտ 2-Արտաշատ համայնքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 33/2 հասցեում /ծածկագիր՝ 03-001-0028-0106/ 0,00993 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը:
2.Հողատարածքների աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով: