Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Արևշատ գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-021-0135-0025 կադաստրային ծածկագրով 0,9644 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (5-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1 150 000 (մեկ միլիոն հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |