Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Անուշավան Թևոնյանի 27.02.2025 թվականի թիվ ՇԹԴ/235/2566-25 դիմումը, որոշում եմ.
1.Անուշավան Թևոնյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծ․ Իսակովի փողոց 109 շ․ 12 բն․ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0072-0009-012 կադաստրային ծածկագրով հողամասում՝ գոյություն ունեցող բնակարանի վերակառուցման, կիսանկուղային մասով կցակառույցի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է, ժամկետի երկարաձգում):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: