Ղեկավարվելով ՀՀ Սահմանդրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գագիկ Հովհաննիսյանի 21.12.2023 թվականի Պ-17349 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքից 46.3 ք. մ. մակերեսով տարածք 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ անհատույց ժամանակավոր օգտագործման տրամադրել «ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ» ԿԱՆԱՆՑ ԱՋԱԿՑՄԱՆ հասարակական կազմակերպությանը՝ Արարատի մարզում «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագիրը իրականացնելու նպատակով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում կողմերի միջև 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: |