Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Բուրաստան Ա. Խաչատրյան փողոց 34 հողամաս հասցեում գտնվող, 0.09998 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 003-027-0201-0017/ աճուրդային եղանակով օտարելու նպատակով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 4/5-24-Ա արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Աճուրդում հաղթող ճանաչված, Հայաստանի Հանրապետություն, մարզ Արարատ, գ. Բուրաստան Վ. Պարտիզունու փ. տուն 5, հասցեի բնակիչ Հովհաննես Համլետի Մուսախանյանի /անձ. AV0581295 տրված 05.01.2023թ 027-ի կողմից/ հետ կնքել, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Բուրաստան Ա. Խաչատրյան փողոց 34 հողամաս հասցեում գտնվող, 0.09998 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0017/ առուվաճառքի պայմանագիր:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշման թիվ 2-րդ կետի պատասխանատու համարել աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: