Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 33 շենքի թիվ 2 բնակարանի նախկին բնակչուհի Սինամ Գեղամի Խուդոյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 02.09.2024 թվականի թիվ Ք-12167 դիմումը՝ որոշում եմ․
1.Սինամ Խուդոյանի երեք անձից բաղկացած ընտանիքին, որպես ժամանակավոր կացարան՝ մեկ տարի ժամկետով, հատկացնել Արտաշատ քաղաքի Աճառյան 44 դ պայմանական հասցեն (նախկին մանկապարտեզի շենք):
2.Սինամ Խուդոյանի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանագրի կնքման պահից: