Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նորիկ Մաթևոսյանի 05.03.2025 թվականի թիվ Տ-3020 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Նորիկ Մաթևոսյանին տալ 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցի թիվ 13 հասցեում գործող 22 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։