Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Գագիկ Կարապետյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 13.06.2025 թվականի ՃՀԱ/226/21316-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Գագիկ Կարապետյանին տրամադրել Արտաշատ համայնքի Դալար գյուղի Լ․ Սաղաթելյան փողոց 54/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-032-0023-0005 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Գագիկ Կարապետյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: