Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 282-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հեդվածի 1-ին և 3-րդ մասերով ՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Արտաշատ համայնքում 2023 թվականի տեղական վճարների գծով սահմանել հետևյալ արտոնությունները՝

  1/Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել ՝

  ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող եղբայր, քույր, ծնող ունեցող երեխաների համար.

  բ. երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

  գ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան 2-րդ պատերազմի և /կամ/ դրա հետևանքով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար.

  դ. Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով գտնվելու վայրը անհայտ համարվող զինծառայող եղբայր, քույր, ծնող ունեցող երեխաների համար:

2/ Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝ 

  ա. միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծնող ունեցող/ երեխաների համար.

  բ. 1-ին և /կամ/ 2-րդ և /կամ/ հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

  գ. չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.

  դ. հաշմանդամ երեխաների համար.

  ե. Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից զինծառայողների երեխաների համար.

  զ. նույն ընտանիքից համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեք երեխաներից մեկ երեխայի համար.

  է. հինգ և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներից մանկապարտեզ հաճախող միայն մեկ երեխայի համար:

3/ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարների նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝ 

  ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար.

  բ. երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

  գ. Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով գտնվելու վայրը անհայտ համարվող զինծառայող եղբայր, քույր, ծնող ունեցող երեխաների համար.

  դ. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան 2-րդ պատերազմի և /կամ/ դրա հետևանքով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատված ընտանիքների երեխաների համար:

4/ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

  ա. միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծնող ունեցող/ երեխաների համար.

  բ. 1-ին և /կամ/ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

  գ. հաշմանդամ երեխաների համար.

  դ. չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.

  ե. Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից զինծառայողների երեխաների համար.

  զ. նույն ընտանիքից համայնքային ենթակայության երաժշտական դպրոց հաճախող երեք երեխաներից մեկ երեխայի համար.

  է. նույն ընտանիքից համայնքային ենթակայության երաժշտական դպրոց հաճախող չորս երեխաներից երկու երեխայի համար:

5/ Համայնքային ենթակայության արվեստի դպրոցների ծառայություներից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝ 

  ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայող եղբայր, քույր, ծնող ունեցող երեխաների համար. 

  բ. երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

  գ. Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով գտնվելու վայրը անհայտ համարվող զինծառայող եղբայր, հայր ունեցող երեխաների համար:

6/ Համայնքային ենթակայության արվեստի դպրոցների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50%-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝ 

  1/ միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծնող ունեցող/ երեխաների համար.

  2/ 1-ին և /կամ/ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար.

  3/ հաշմանդամ երեխաների համար:

2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների համար հիմք են հանդիսանում՝ 

  . Արտաշատ համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ տեղական վճարի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ, 

   . ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի անձնագրի պատճեն,

   . համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպության տնօրենի կողմից տրված տեղեկանքը՝ արտոնությունից օգտվող երեխայի համապատասխան կազմակերպություն հաճախելու կամ ուսանելու վերաբերյալ 

  . սույն որոշման 1-ին կետում սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճեները:

3. Տեղական վճարի գծով, յուրաքնչյուր համայնքային ենթակայության կազմակերպության ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել տեղական վճարի նվազեցման միայն մեկ տեսակի արտոնություն:

4. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին տեղական վճարների գծով կիրառել արտոնություններ՝ սույն որոշմամբ սահամնված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: 

 

 

 

 

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.58 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner