Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Սոնիկ Ներսիսյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 07.07.2025 թվականի ՃՀԱ/252/24022-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Սոնիկ Ներսիսյանին և Վաչագան Մնացականյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Գրիգորյան փողոց 35 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0026-0013 կադաստրային ծածկագրով հողամասում մեկ հարկանի բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծի փոփոխություն՝ մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Սոնիկ Ներսիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: