Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Էդգար Ոսկանյանի 12.09.2024 թվականի թիվ ՇԹԴ/221/416-24 դիմումը, որոշում եմ․
1.Մանուշակ Ներսիսյանին, Վլադիկ Ոսկանյանին, Քրիստինե Ոսկանյանին, Էդգար Ոսկանյանին, Ռուզաննա Ոսկանյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի Մ. Մաշտոցի փողոց 61 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-023-0023-0020 կադաստրային ծածկագրով հողամասում ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Էդգար Ոսկանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել են 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: