Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 212551, /ծածկագիր՝ 03152GH5XXFS/ և Հ․Ղազարյանի դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Գետազատ գյուղում գտնվող, Հովհաննես Ղազարյանին պատկանող 03-029-0123-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Գետազատ, 8 հողամաս։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Հ․Ղազարյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։