Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 2-ի թիվ 108-Ա որոշումը և 2023 թվականի ապրիլի 7-ի № 65-Ա որոշմամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 27-ին կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ թիվ 4/7-23-Մ արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Մրցույթում հաղթող ճանաչված՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Աբովյան, Խանջյան փ., տ. 9 հասցեի բնակիչ Կարեն Արամայիսի Մաժանգուլյանի (անձ. AT0562819, տրված 11.09.2020թ 027-ի կողմից) հետ կնքել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Աբովյան գյուղում գտնվող 0.33292 հա մակերեսով հողատարածքի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ կորիզավոր /ծածկագիր՝ 03-005-0142-0010/, վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով:
2. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: