Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղում գտնվող հետևյալ հողամասը՝
լոտ 1 - Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի, Խ․ Աբովյան փողոց 61 հասցեում գտնվող՝ 03-097-0004-0043 կադաստրային ծածկագրով 0,0785հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գին սահմանել՝ 1060000 /մեկ միլիոն վաթսուն հազար/ ՀՀ դրամ:
2.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |