Ուսումնասիրելով Արտաշատի համայքապետարանի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19.09.2025 թվակնին կազմված արձանագրությունը և զեկուցագիրը՝ պարզվել է․
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Արմեն Հակոբյանի (բնակության հասցե՝ Արարատի մարզ, գ․Դիտակ, Մուշեղի փողոց, տուն 4) կողմից թույլ է տրվել արարք՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1–րդ հոդվածի հոդվածի 3–րդ մասի 9–րդ կետով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Արտաշատի համայնքապետարանի կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի կողմից 19․09․2025 թվականին կազմված արձանագրության հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1–րդ հոդվածի հոդվածի 3–րդ մասի 9–րդ կետի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։
Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 07.10.2025 թ-ին, ժամը՝ 11։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Արմեն Հակոբյանը ներկայացել է լսմանը։
Վերջինս հայտնեց, որ իրավախախտման հետ որևէ առնչություն չունի։
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`
1) վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայությունը.
(...):
Նկատի ունենալով, որ Արմեն Հակոբյանը որևէ առնչություն չի ունեցել իրավախախտման հետ, ուստի վերջինիս նկատմամբ հարուցված վարչական վարույթը ենթակա է կարճման։
3․ Եզրափակիչ մաս․
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1–ին մասի պահանջներով՝ որոշում եմ․
1. Արմեն Ժիրայրի Հոկոբյանի նկատմամբ 19.09.2025 թվականին հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: