Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22.12.2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 22.09.2022 թվականի թիվ 2/փ-203 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 23․09․2022 թվականի թիվ 01/05251-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ Լյուդմիլա Գրիցենկոյին սեփականություն իրավունքով պատկանող 03-001-0603-0016 կադաստրային ծածկագրով 0,02 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք առանձին հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի: 2. Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը: |