Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Նարինե Քարամյանի 11.07.2025 թվականի թիվ Տ-8856 հայտը՝ որոշում եմ․
1․ Անհատ ձեռնարկատեր Նարինե Քարամյանին տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի Կոմիտասի փողոցի թիվ 6 հասցեում գործող 30քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։