Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի Հ․ Շիրազի փողոց 31 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի Հ․ Շիրազի փողոց 31 հասցեում գտնվող 03-009-0020-0087 կադաստրային ծածկագրով 0,1547հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |