Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Նարեկ Մելիքյանի 02.04.2025 թվականի թիվ ՇԹԴ/256/5014-25 դիմումը, որոշում եմ․
1.Նարեկ Մելիքյանին տրամադրել Արտաշատ համայնքի Նորաշեն գյուղի Գայի փողոց 46 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-069-0061-0010 կադաստրային ծածկագրով հողամասում՝ մեկ հարկանի բնակելի տան և ավտոտնակի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է, ժամկետի երկարաձգում/:
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: