Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, Հայասատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով , լսելով և քննարկելով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժնի պետ Մ.Մելիքյանի Արտաշատ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի հաշվետվության մասին հաղորդումը, համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Արտաշատ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաշվետվությունը `
ա/ եկամուտների գծով նախատեսված 698308.66 հ.դ.-ի դիմաց փաստացի մուտքագրվել է 614397.484 հ.դ., կատարողականը 88.0 % / հավելվածը կցվում է/.
բ/ ծախսերի գծով ըստ գործառնական դասակարգման նախատեսված 698308.66 հ.դ.-ի դիմաց փաստացի ծախսվել է 533915.951 հ.դ., կատարողականը 76.5% / հավելվածը կցվում է /: