Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 25-ի՝ «Արտաշատ համայնքում գտնվող թվով 12 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների արդյունքում ապամոնտաժված հիմնական միջոցների /տանիքների/ լուծարման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» N 289 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 21-ի նիստի որոշումը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել թվով 12 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքների արդյունքում ապամոնտաժված ազբոշիֆերը ոչնչացնել /տեղափոխել աղբավայր/:
2. Ապամոնտաժված փայտը և տախտակները որպես վառելիք տրամադրել համայնքի՝
1) սոցիալապես անապահով ընտանիքներին,
2)ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ մահացած ճանաչված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքներին,
3) Բազմազավակ /4 և ավել երեխաներ ունեցող/ ընտանիքներին:
3. Ապամոնտաժված երկաթե արգելապատնեշները տրամադրել «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ-ին՝ համայնքի կարիքների համար հետագա աշխատանքներում օգտագործելու նպատակով:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |