Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն հրամանով՝ որոշում եմ․
Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմում 2025 թվականի հունվարի 22-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող, համակարգչի միջոցով պատահական ընտրված մրցութային հանձնաժողովը հետևյալ կազմով՝
Գոռ Նազարյան - համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
Խորեն Ուստյան - համայնքի ղեկավարի խորհրդական,
Նազենի Թադևոսյան - Արարատի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ,
Մանվել Թադևոսյան - Արարատի մարզպետի աշխատակազմի ՏԿ և ՏԻ հարցերի վարչության ավագ մասնագետ,
Գոհար Հակոբյան - Արտաշատ համայնքի ավագանու անդամ,
Նարինե Ստեփանյան - «Դալարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ։