Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջով և հիմք ընդունելով «Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն՝ Հ.Ավագյանի 06.05.2025 թվականի Պ-5823 գրությունը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 11.01.02.51 գործառական դասակարգման / վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 5 000 000/ հինգ միլիոն / ՀՀ դրամով .
2)08.02.01.51 գործառական դասակարգման /գրադարանային ծառայություններ/ 4655 հոդվածն ավելացնել 5 000 000 / հինգ միլիոն /ՀՀ դրամով.
2.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին «Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի կողմից նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերելուց և ներկայացնելուց հետո կատարելու համապատասխան ֆինանսավորում:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 392-Ն որոշման 2-րդ, 3-րդ և 6-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: