Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N ուղղակի
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Ն․ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 13/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով և ուսումնասիրելով Գ․Սարիբեկյանի 16/10/2024 թվականի թիվ Ք-14422 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է

1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ն․ Ստեփանյան փողոց 13/1 հասցեում գտնվող՝ 03-001-0011-0061 կադաստրային  ծածկագրով 0,03046հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ստեփանյան փողոց 13 հասցեում գտնվող, 03-001-0011-0030 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 8,15քմ մակերեսով սանհանգույցի, 8քմ մակերեսով մառանի, 8,96քմ մակերեսով թոնրատան, 10,8քմ մակերեսով մառանի, 9,9քմ մակերեսով խոհանոցի, 115,5քմ մակերեսով բնակելի տան և 35,2քմ մակերեսով ծածկի ընդհանուր բաժնային սեփականատերեր՝ Գնել Լևիկի Սարիբեկյանին /ծնված 10/06/1967 թվականին/, Զինա Միսակի Սարիբեկյանին /ծնված 02/02/1940 թվականին/ և Վարդուհի Վաչիկի Սարիբեկյանին /ծնված 12/01/1970 թվականին/՝ հողամասն ընդլայնելու նպատակով:

2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 1 700 000 /մեկ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

3.Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:

4Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner