Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի N 349-Լ որոշման պահանջները և հաստատության տնօրեն Անահիտ Թովմասյանի 26.12.2024 թվականի Պ-18316 գրությունը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվող մի շարք սաների համար կիրառել տեղական վճարների նկատմամբ նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ ապահովել կիրառված արտոնությունների կատարումը և արտոնություններից օգտվողների կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից։