Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածով, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող,գյուղ Բուրաստան Ա. Խաչատրյան փողոց 30 հասցեում գտնվող 0.09992 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0015/ աճուրդային եղանակով օտարելու նպատակով Արտաշատ համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ին կայացած աճուրդ-վաճառքի արդյունքների վերաբերյալ թիվ 4/7-24-Ա արձանագրությունը՝ որոշում եմ․
1. Աճուրդում հաղթող ճանաչված, Հայաստանի Հանրապետություն, մարզ Արարատ, գ. Բուրաստան Էլ. Մանասյան փ. տ. 7, հասցեի բնակիչ Ալբերտ Պետրոսի Հայրապետյան /անձ. AS0377832 տրված 25.09.2018թ 027-ի կողմից/ հետ կնքել, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղ Բուրաստան Ա. Խաչատրյան փողոց 30 հասցեում գտնվող 0.09992 հա մակերեսով հողամասը՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ բնակելի կառուցապատման, /ծածկագիր՝ 03-027-0201-0015/ առուվաճառքի պայմանագիր:
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշման թիվ 2-րդ կետի պատասխանատու համարել աշխատակազմի ՔՀ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կ.Պողոսյանին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: