Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և 102-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 481-րդ հոդվածի 8-րդ մասով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքային համայնքի ղեկավարի և Գարիկ Հարությունյանի միջև 2008 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պայմանագրի 9․1 կետը, Արտաշատ համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 03-ի թիվ Ե-2752 գրությունը և Գարիկ Հարությունյանի 2024 թվականի հուլիսի 08-ի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող 20 քառակուսի մետր մակերեսով հողամասի (վկայական N 10092015-03-0012) կառուցապատման իրավունքի տրամադրման՝ 2008 թվականի սեպտեմբերի 19-ին կնքված պայմանագրի 5․1 կետում նշված տարեկան վարձավճարը՝ 1 000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, փոփոխել՝ տարեկան վարձավճարը սահմանելով 136 700 /մեկ հարյուր երեսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ (տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով)։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի օգոստոսի 01-ից։ |