Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված VII-րդ գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 209334, /ծածկագիր՝ 03022EKSTGY3/ և Հ․ Վարդանյանի 27/12/2024 թվականի Ք-18405 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող, Հասմիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 03-005-0024-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Աբովյան, Վանի փողոց, 5 բնակելի տուն:
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Հ․ Վարդանյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։