Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2024 թվականի հունվարի 19-ի N 2/փ-26 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2024 թվականի հունվարի 24-ի N 01//00445-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, 03-038-0023-0001 կադաստրային ծածկագրով, 1,06687հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասից 0,32135հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |