Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII գլխի պահանջները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը բանալի՝ 254223, (ծածկագիր՝ 03092PYHZKSH) և Հ․Հակոբյանի 27/08/2025 թվականի Ք-11076 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող, «վկայական 2389030», անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Բաղրամյան, Ե. Չարենցի փողոց, 21 բնակելի տուն։
2․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Հ․Հակոբյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական վճար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։