Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 489-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2019 թվականի N 489-Ա

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ,,Շահումյան  Վինո ,, ՍՊ ընկերությունը՝ հվհհ  04223705,  որպես  հողի հարկ և  գույքահարկ   վճարող  սուբյեկտ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իր հարկային  պարտավորությունները,  ինչի  կապակցությամբ  ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի  ,,բ,,  ենթակետի  հիմքով Արտաշատ  համայնքի  աշխատակազմում  հարուցվել է վարչական վարույթ: Վարույթի ընթացքում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը, որ  ընկերության  կողմից  Արտաշատի համայնքապետարան ներկայացրած գույքահարկի հաշվարկների հիման վրա հաշվարկվել  է վճարման ենթակաա՝ 257340 դրամ գույքահարկի գումար, օրենքով սահմանված ժամկետներում գույքահարկի գումարները չվճարելու համար հաշվարկվել է վճարման ենթակա՝1183631 դրամ տույժ:Ընկերության կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկների հիման վրա հաշվարկվել է վճարման ենթակա՝ 55036 դրամ հողի հարկ, օրենքով սահմանված ժամկետներում հողի հարկի գումարները չվճարելու համար հաշվարկվել է վճարման ենթակա՝ 163546 դրամ տույժ:
      2019թ.  հուլիսի   1 -ին  Արտաշատի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի  շրջանակներում  կատարվել է լսումներ, որին մասնակցելու համար  ընկերությունը  պատշաճ ծանուցվել է / փոստի ծանուցագիրը ստացել են 25.06.2019թ./, սակայն չեն  ներկայացել:
      Ելնելով վերոգրյալի և ղեկավարվելով՝    ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ,,  Հայաստանի  Հանրապետության օրենքի  53-րդ, 58-րդ,  59-րդ, 60-րդ,  ՀՀ  ,,Հարկային  օրեսգրքի  ,, 398-րդ  հոդվածով.    ո ր ո շ ո ւ մ   ե մ՝

    1. ,,  Շահումյան  Վինո ,,  ՍՊԸ- ից հօգուտ Արտաշատ  համայնքի բյուջեի գանձել  312376 դրամ,  որպես չկատարված պարտավորությունների գումար և   1347177 դրամ պարտավորությունները   չկատարելու  արդյունքում  հաշվարկված  տույժեր:

     2.Սույն որոշումն  օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց  հետո ուղարկել ԱՆ ԴԱՀԿ ծառայություն:
     3.Որոշման օրինակը եռօրյա ժամկետում ուղարկել հարկ վճարողին:
     4.Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով իրազերկելուն հաջորդ օրվանից:
     5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
     6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Մուրադյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner