Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով համայնքի ավագանին որոշում է՝
1. Արտաշատ համայնքի ավագանու 2022 հունիսի 28-ի՝ «Արտաշատի համայնքապետարանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 165-Ա որոշման թիվ 14 հավելվածի աղյուսակի 15-րդ տողում «0,5» թվերը փոխարինել «1» թվով, իսկ «50000» թվերը փոխարինել «100000» թվերով: 2. Աղյուսակի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «13,49» թվերը փոխարինել «13,99» թվերով, իսկ »1486300» թվերը փոխարինել «1536300» թվերով՝ համաձայն կից հավելվածի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: |