Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի, Պ․ Սևակի փողոց 13ա հասցեում գտնվող 0,074հա մակերեսով 03-051-0010-0038 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը և 198,6քմ ներքին /250,2քմ արտաքին/ մակերեսով մանկապարտեզը, անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Արտաշատ համայնքի Կանաչուտ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթական ծրագիր և (կամ) նախադպրոցական ծառայություններ իրականացնելու նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |