Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ.
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին» N 3363-Ա որոշման 1–ին կետից հետո կատարել հետևյալ լրացումը՝
«1․1 «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ–ի ուսմասվար, տնօրենի պարտականությունները կատարող Ալինա Բագոյանին 2025 թվականի օգոստոսի 25–ից ազատել տնօրենի պարտականությունների կատարումից»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։